Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ (Նորարարական օժանդակություն վերարտոդրողական առողջությանը) հնգամյա ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, Հայաստանում իրականացնում է ևս մեկ` նոր ծրագիր:

 

Մոր և մանկան առողջության բարելավման (կամ ՆՕՎԱ 2) նոր ծրագիրն իրականացվում է Ռիսերչ թրայենգլ ինստիտուտի գլխավորությամբ` Ինթրահելթ ինթերնեյշնլ և Փրկեք երեխաներին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով, որոնք սերտորեն համագործակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ մարզպետարանների առողջապահության վարչությունների, հանրապետության բուժհաստատությունների, Երևանի առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների հետ:

 

Վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի առողջապահության ոլորտում` ճանապարհ բացելով ավելի ծախսարդյունավետ և նպատակաուղղված աշխատանքի համար: Նոր ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի կառավարությանը սատարելն է: Հիմնվելով ՆՕՎԱ ծրագրի փորձի և գործունեության վրա` նոր ծրագիրը միաժամանակ կուղղվի Հայաստանում մոր և մանկան առողջության վրա ազդող հիմնական խնդիրների վերացմանը, կենտրոնացնելով միջամտությունները համայնքային և ծառայությունների մակարդակներում` ծառայությունների որակը և մատչելիությունը բարելավելու և բարելավումների կայունությունն ապահովելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ 2-ը կշարունակի աջակցել Արմավիրին, Թալինին, Վեդուն, Վայքին և Սիսիանին, ինչպես նաև գործունեություն կծավալի Ստեփանավանի, Ախուրյանի, Իջևանի, Մարտունու և Հրազդանի տարածաշրջաններում: Ծրագրում կընդգրկվի տասը համացանցի առողջության պահպանման առաջնային և երկրորդային մակարդակի 270 բուժհաստատություն, որոնք տարեկան շուրջ 8 000 ծնունդ են ունենում և սպասարկում 500 000 բնակչի:

 

Բուժծառայությունների բարելավման գործում համայնքների ինքնուրույնությունն ընդգծելու նպատակով ծրագրի աշխատանքներում նաև կընդգրկվեն տեղական ՀԿ-ներ: Բացի ԱՄՆ ՄԶԳ կողմից տրամադրվող ֆինանսավորման, ՆՕՎԱ 2-ը կօգտագործի մասնավոր և պետական գործընկերներից ֆինանսական և այլ միջոցներ ստանալու լծակները:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46(539)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ